Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ վառ երեւակայության մասին
LifestyleՀայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, սոցցանցերի իր էջերում հաճախ է պատմում իր հետ կատարվող իրադարձությունների մասին՝ երբեմն կատակելով եւ հորինելով։
Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում հրապարակել է կնոջ գունավոր լուսանկարն ու այն համեմատել Լեւինայի պատմությունների հետ (օրինակ՝ ինչպես են նրան համեմատել ԱՄՆ Առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ կամ ինչ արկածներ են ունեցել Ժաննան եւ ընկերուհի գուշակի մոտ գնալիս)։
«Նույնը նրա գլխում է, երբ գրում է իր պատմվածքները․վառ գույներ եւ բուռն երեւակայություն»,- գրել է շոումենը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ զույգը մեկնել էր Վլադիկավկազ, որտեղ Գարիկն ու Ժաննան դուրս էին եկել շրջելու սպորտային եւ total black ոճի հագուստով։