ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտում կգործի duty free համակարգը
ՏնտեսությունՀՀ Սյունիքի մարզում ազատ տնտեսական գոտի հիմնելու գլխավոր նպատակն Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումն է, ինչպես նաև տարածաշրջանային առևտրի զարգացման համար ներդրումների ներգրավման լրացուցիչ հնարավորությունների ընձեռումը:
Այս մասին հունվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Կարևորելով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման հնարավորությունները` նա նշեց, որ ԱՏԳ-ի շրջանակներում շուրջ 2500 աշխատատեղ ստեղծելը լրջորեն կնպաստի տարածաշրջանի զարգացմանը:
«Քանի որ ամբողջ ԵԱՏՄ-ում ԱՏԳ-ները լինելու են 7-ը, ապա ՀՀ Սյունիքի մարզի ազատ տնտեսական գոտին ունենալու է առանձնահատոկություն, որը սահմանված է ԵԱՏՄ նոր մաքսային օրենսգրքով: Առավելությունն այն է, որ ԱՏԳ-ի տարածքում գործելու է duty free համակարգ, որտեղ ֆիզիկական անձիք ունենալու են հնարավորություն ապրանքները գնել առանց մաքսատուրքի»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ այն կարող է նպաստել զբոսաշրջության զարգացմանը: