Գյուղատնտեսության ոլորտում անկման հիմնական պատճառը եղել է խաղողի բերքի սակավությունը
ՏնտեսությունԳյուղատնտեսության ոլորտում 2016 թվականին արձանագրված անկման հիմնական պատճառը եղել է խաղողի բերքի սակավությունը:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը՝ անդրադառնալով նախորդ տարի գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը:
Պատասխանելով հարցին, թե նախորդ տարի տնտեսական աճի մասին բազմաթիվ հայտարարություններ էին հնչում, մինչդեռ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոլորտում արձանագրվել է համապատասխանաբար 20 և 30 տոկոսի անկում, արդյո՞ք այդ աճի զգալի մասը կեղծ էր, փոխնախարարը նշեց. «Դուք դրանում մեղադրում եք մեր բազմաթիվ գործընկերներին՝ սկսած համայնքներից և Ազգային վիճակագրական ծառայությունից: Գիտեք, որ խնդիրներ եղան խաղողի հետ կապված:
Անցած տարի բերքը քիչ էր և անկման հիմնական պատճառը խաղողի բերքի սակավությունն էր, իհարկե եղել են նաև բազմաթիվ այլ խնդիրներ»: