Ֆեդերերը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում
ՍպորտԼեգենդար թենիսիստ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կշարունակի պայքարը Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում:
3-րդ փուլում Ֆեդերերը մրցում էր չեխ Թոմաս Բերդիխին հետ: Շվեյցարացին հաղթեց երեք սեթերում 6:2, 6:4 և 6:4 հաշվով և դուրս եկավ հաջորդ փուլ:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունը կայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բաց առաջնությունն անցկացվում է կոշտ կորտերի վրա Մելբուռն Պարկում 1988 թվականից։ Բաց առաջնության ներկայիս գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղում լավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: