Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր մարզիչ ունի
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. թիմը կգլխավորի օլիմպիական փոխչեմպիոն Արմեն Մկրտչյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մկրտչյանն ասաց, որ այդ մասին պաշտոնական հայտարարություն կարվի միայն հունվարի 23-ին: «Հավաքականը գլխավորելու առաջատար ստացել եմ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանից: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար երկուշաբթի միայն պաշտոնապես կներկայացնի ինձ: Հիմա սպասում ենք հավաքականի վերադարձին, որը գտնվում է Իրանում»,- նշեց Մկրտչյանը:
Խոսելով այն մասին, որ երկար տարիների մարզչական աշխատանքով էր զբաղվում Գերմանիայում` հայ մասնագետը փաստեց. «Սպորտից հեռանալուց հետո զբաղվել եմ մարզչական աշխատանքով և Գերմանիայում վերապատրաստվելուց հետո մարզել եմ այնտեղի ակումբներից մեկը»:
Արմեն Մկրտչյանը ծնվել է 1973 թվականին Փոքր Վեդի գյուղում: 48 կգ քաշային կարգում Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպայի 1994 թ. չեմպիոն, 1995 թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և Ատլանտայի 1996 թ. Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։ Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ (1996)։
2008 թվականից ի վեր Հայաստանի ազատ ոճային ըմբշամարտի հավաքականը գլխավորում է Արայիկ Բաղդադյանը: