Մարիտիմու - Սպորտինգ` 2:2. Ղազարյանը գոլային փոխանցման հեղինակ դարձավ
ՍպորտՊորտուգալիայի առաջնության 18-րդ տուրում «Մարիտիմուն» սեփական հարկի տակ 2:2 հաշվով է ավարտել հանդիպումը Լիսաբոնի «Սպորտինգի» հետ:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը խաղին մասնակցել է մեկնարկային րոպեներից և 33-րդ րոպեին դարձել է գոլային փոխանցման հեղինակ:
Այս խաղից հետո «Մարիտիմուն» 27 միավորով 6-րդն է, «Սպորտինգը» 35 միավորով 4-րդն է:
«Մարիտիմու» - «Սպորտինգ»` 2:2