Երեւանում մեքենաներ են այրվել. «Լադա» եւ «Ֆոլքսվագեն»
Օրվա իրադարձություններՀայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 03.50-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Եղիշե Թադեւոսյան փողոցի թիվ 3 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.07-ին:
Այրվել է «Լադա» մակնիշի 10 ZD 010 պ/հ (վարորդ՝ Է. Գ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ, թափքը՝ մասամբ:
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:
***
Հունվարի 21-ին, ժամը 22.29-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի պոլիկլինիկայի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տ .Պետրոսյան փողոցի վերջնամասում այրվում է «Volkswagen» մակնիշի 35 TL 504 համարանիշով (վարորդ՝ Վ. Հ.) ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ ամբողջությամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.36-ին, մարվել՝ 22.40-ին: