Կրասնոդարում վթարի է ենթարկվել Երեւան-Պետերբուրգ երթուղու միկրոավտոբուսը. Տուժածները ՀՀ քաղաքացիներ են
Օրվա իրադարձություններՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 համարանիշի միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. կան տուժածներ:
Միկրոավտոբուսմ եղել են 7 մարդ, վթարի հետեւանքով տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց:
Բոլոր ուղեւորները եղել են ՀՀ քաղաքացիներ: