Australian Open. Կանանց մրցաշարը եւս մնաց առանց առաջին ռակետի
ՍպորտԹենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ, գերմանացի Անժելիկ Կերբերը 1/8 եզրափակիչում պարտություն կրեց ամերիկացի Կոկո Վանդեւեգեից եւ չպաշտպանեց անցած տարի Australian Open-ում նվաճած տիտղոսը:
Հանդիպումն ավարտվեց 6:2, 6:3 հաշվով: Վանդեւեգեն համաշխարհային դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 35-րդ տեղը:
Քառորդ եզրափակիչում Վանդեւեգեն կմրցի իսպանացի Գարբինյե Մուգուրուսայի հետ, որը 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել ռումինացի Սորանա-Միխայելա Կիրստյուին:
Հիշեցնենք, որ տղամարդկանց մենախաղում պայքարն ավարտել են աշխարհի առաջին ռակետ, բրիտանացի Էնդի Մարեյն ու երկրորդ ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը:
Ավստրալիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային հիմնադրամը 37.5 միլիոն դոլար է: Մրցաշարը կավարտվի հունվարի 29-ին: