Շիրեր. Ռունին պատրաստ է ՄՅՈւ-ում խաղալ նույնիսկ ամենաչնչին գումարով
ՍպորտԱնգլիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալան Շիրերը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունիի մասին:
Ըստ Շիրերի՝ 31-ամյա հարձակվողը «կարմիր սատանաների» կազմում պատրաստ է հանդես գալ ամենաչնչին գումարով:
«Հիմա ֆուտբոլում շատ են խոսում փողի մասին, սակայն Ռունին այն մարդն է, ով կխաղար նույնիսկ շաբաթական 50 ֆունտով: Վնասվածքներն իրեն հոգեպես չեն կոտրել, բացի այդ, նրան պարբերաբար հրավիրում են Անգլիայի հավաքական»,- ասել է Շիրերը BBC-ի «Match Of The Day» հաղորդման ժամանակ:
Հիշեցնենք, որ երեկ Ռունին «Սթոք Սիթիի» հետ խաղում խփել է իր 250-րդ գոլը «կարմիր սատանաների» կազմում և դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն: