Բարսելոնայի կիսապաշտպան Բուսկետսը բաց կթողնի 4 շաբաթ
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վնասվածքի պատճառով բաց կթողնի 4 շաբաթ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Այսպիսով, Բուսկետսը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «ՊՍԺ»-ի դեմ առաջին խաղին, որը տեղի կունենա փետրվարի 14-ին:
Ֆուտբոլիստի վերականգնման հստակ ժամկետները հայտնի կդառնան բուժզննումից հետո: