Արոնյանի հաջորդ մրցակիցը Տատա Սթիլի առաջատարն է
ՍպորտՏատա Սթիլ մրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ուեսլի Սոն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդեռլանդներում ընթացող տարվա առաջին խոշորագույն մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը կմրցի առաջատար Ուեսլի Սոյի հետ: Վերջինս ունի 5,5 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է:
Երկրորդ և երրորդ տեղերում են Պավել Էլյանովը և Յի Վայը: 4,5 միավոր ունի նաև հնդիկ գրոսմայստեր Ադհիբան:
Մրցաշարի 9-րդ տուրը կկայանա հունվարի 24-ին: