Վավրինկան Ավստրալիայի առաջնության կիսաեզրափակիչում է
ՍպորտԱվստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի է կիսաեզրափակիչի առաջին մասնակիցը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց քառորդ եզրափակիչի առաջին խաղում շվեյցարացի Ստանիսլավ Վավրինկան երեք սեթում գերազանցեց Ֆրանսիան Ներկայացնող Վիլֆրիդ Ցոնգային` 7:6, 6:4, 6:3:
Կանանց մենախաղում հայտնի է կիսաեզրափակիչի առաջին զույգը` միմյանց դեմ կմրցեն Վենուս Ուիլյամսը և Կոկո Վանդեվեգերը:
«Մեծ սաղավարտ»-ի առաջին առաջնությունըկայացել է 1905 թվականին։ Ավստրալիայի բացառաջնությունն անցկացվում է կոշտ կորտերումՄելբուռն Պարկում 1988 թվականից։ Բացառաջնության ներկայիս գործող հաղթողը սերբՆովակ Ջոկովիչն է: Կանանց մենախաղումլավագույնը Անժելիկա Քերբերինն է: «Մեծսաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարը մեկնարկել է հունվարի 16-ին և կեզրափակվի հունվարի 29-ին: