Հռիփսիմե Խուրշուդյանի ու Նազիկ Ավդալյանի ընտանեկան հանդիպումը
LifestyleԾանրամարտուհիներ Նազիկ Ավդալյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը ոչ միայն գործընկերուհիներ են, այլև ընկերուհիներ: Սոցցանցային իրենց էջերում նրանք հաճախ են միասին լուսանկարներ հրապարակում:
Օրերս էլ ծանրամարտուհիներն ընտանեկան հանդիպում են ունեցել և փոքրիկներին տարել են մանկական զվարճանքի կենտրոններից մեկը:
Նազիկը լուսանկարներ է հրապարակել հանդիպումից, որոնցից մեկն այսպես է մակագրել. «Հլը էս երկու պուճուրին՝ ինչ լարված են սարդերին սպանում: Ախ, էդ մամաները, ոնց են իրենց հեռախոսներով խանգարում երեխեքի խաղը»:


