Հրաձիգները մեկնարկում են Մյունխենի մրցաշարում
ՍպորտՀայ հրաձիգների 13- հոգիանոց թիմը մեկնեց Գերմանիա` մասնակցելու մյունխենյան միջազգային մրցաշարին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցաշարն ավանդական է և համարվում է տարվա ուժեղագույններից մեկը: Մրցաշարը 2 մեկնարկով է`մարզիկները կրկնելու են վարժությունները: Մեկնարկը տեղի կունենա հունվարի 26-ին, կկրակեն հրացան` տղամարդիկ, աղջիկներ ու տղաներ, ատրճանակ՝ կանայք ու տղամարդիկ:
Օդամղիչ հրացան, 10մ, 60 կրակոց ձևի մեծահասակների պայքարում կմրցեն`Հրաչիկ Բաբայանը,Սուրեն Բերյանը և Քրիստիան Լաուերը, երիտասարդների պայքարում կմրցեն Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանն ու Վրեժ Թորոսյանը, նույն վարժության երիտասարդ աղջիկների 40 կրակոց վարժության պայքարում` Լիա Սահակյանը և Ալլա Պողոսյանը: Տղաների եռյակները կմրցեն նաև թիմային պայքարում, կլինի նաև աղջիկ-տղա խառը թիմային պայքար:
Օդամղիչ ատրճանակ, 10մ, 60 կրակոց ձևի երիտասարդների պայքարում կմրցեն Բենիկ Խլղաթյանն ու Զավեն Իգիթյանը, նույն վարժության մեծահասակ կանանց 40 կրակոց վարժության պայքարում` Էլմիրա Կարապետյանը:
Մեր թիմի գլխավոր մարզիչն է Սեյրան Նիկողոսյանը, երկրորդ մարզիչը՝ Անդրանիկ Այվազյանը: