Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը շուտով կհրապարակվի
Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հրաժարականի դիմումը այսօր կամ վաղը կհրապարակվի: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Մեր տեղեկություններով՝ նա արդեն հավաքում է իր իրերը, հրաժեշտ է տալիս աշխատակիցներին: Փոխվարչապետը աշխատանքից ազատվելու է նախագահի հրամանագրով, առայժմ հստակ չէ, թե ով է նրան փոխարինելու:Չի բացառվում, որ նրան փոխարինողի անունը հայտնի դառնա վաղը ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին:
NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Գեւորգյանը աշխատանքի է անցնելու արտերկրում: