Դե Խեա. Երջանիկ եմ, որ խաղում եմ Մանչեսթեր Յունայթեդում
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան հերքել է այն լուրերը, ըստ որոնց կարող է մոտ ապագայում տեղափոխվել Մադրիդի «Աթլետիկո» կամ «Ռեալ»:
«Ես իսկապես շատ երջանիկ եմ, որ խաղում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» և Իսպանիայի հավաքականում: Ինձ շատ ուժեղ և վստահ եմ զգում, պետք է պահպանել այդ զգացումը մինչև մրցաշրջանի ավարտը:
Ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում», - նշել է իսպանացի դարպասապահը «MU TV»-ի հետ զրույցում: