Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ» Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ» ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Արցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը


Նա բանտարկյալ է

Lifestyle
Տարիներ անց լսելի դարձավ նրա ձայնը…
 
-Շնորհակալություն.
 
Տարիների լռությունը պայթեցնելով ասաց նա…Նա,ով մշտապես գալիս է անկոչ հյուրի նման,առանց հրավեր,առանց առիթ,բայց միշտ ժամանակին։ Նա, ով ունի բացառիկ հատկություն ակնթարթորեն վերացնել տարածությունն ու հեռավորությունը։Նա,ով հավերժության հասակակիցն է:
 
 
Ու ...Ի՞նչ ես հիմա տեսնում… Մոլորվել ենք արդյոք մենք տարիների լաբիրինթում,որտեղ ենք արդյոք ,ինչ կյանքով,վարքով ու բարքով ենք ապրում։ Տարիները լվացել էին մեզ ճակատագրի բեմադրությունից,ու ինձ թողել ողբերգական մենախոսությունը։ Բախտի դռների մոտ կուտակվել էր փոշին,իսկ հոգուս ժանգոտած դռնակը վաղուց չէր բացվել հյուրերի առաջ։ Բայց դու հյուր չես։ Մի թե դու բանտարկյալ էիր,ով մնացել էր դռան հակառակ կողմում։Կամավոր,առանց որևէ պարտադրանքի։ Գիտես,այս պարագայում բանտարկյալ է համարվում այն անձը,ով հոգուս դռնակից դուրս է կանգնած:Նա աշխարհի բանտարկյալն է,իսկ իմ հոգում ազատությունն է տիրում։
 
Դու խոսեցիր ու ինչպես միշտ խառնեցիր երկիքն ու երկիրը,արևն ու լուսինը ամբողջական դարձրիր…Դո՛ւ,որ տարիներ շարունակ ապրեցիր ու ապրածդ բուռ-բուռ բաժանելով շուրջս՝ կորար։ Որտե՞ղ էիր այս տարիների ընդացքում,ինչու կորար ու վերացրիր մեր աշխարհը,ինչու որբացրիր ժամանակը,ինչու հաշվանդամ սարքեցիր երազանքը,ինչու բռնացար,ինչու կորցրիր հետքերը,չէ որ ես այստեղ էի…Ճիշտ այլ նույն վայրում,որտեղ անցյալը բախվում էր ապագային։
 
Գիտեի՞ր արդյոք թե ինչպես էին ծորում այս տարիները,գիտեիր արդյոք թե ինչպես էր անցնում մայրամուտն ու արևածագը,զգացել ես թե ինչպես էին փչում քամիները ու ինչպես էին սուլում օրերը մեր։ Ա՜խ,եթե դու իմանայիր թե ինչ անշարժ էր ժամանակը,թե որքան վիթխարի էր օրը,ահռելի ամիսը,իսկ տարին ահասարսուռ։ Իսկ տարիները…Ախ այս տարիները… Ինչպես կարող էիր նժարների վրա չդնել անցյալը,ինչպես կարող էիր աղջկական կամակորությամբ կյանքից դուրս նետել տարիները մեր,մի թե դա մարդկային էր։ Ու՞ր էր սիրտդ,միտքդ և խիղճդ… Լռության մեջ պայթում էր անունդ,երաժշտության մեջ տեղավորվում մեր առօրյան,նախադասության ամեն մի վանկում դու էիր,իսկ դո՜ւ, բնավորությանդ համաձայն, նկարած ժպիտովդ վեր ու վար էիր անում սև ձեռագրի տողերում,անտեսելով նախադասության բուն բովանդակությունը։
 
Իսկ այսօր…Այսօր զանգեցիր,ճիշտ այնպես,ինչպես ես տարիներ առաջ զանգեցի,որ հարցնեմ ոնց ես,դա տարորինակ էր ինձ համար… Ո՞վ ենք մենք հիմա,ի՞նչ ենք մենք իրարից ուզում,ինչ դերեր են նախատեսված այժմ։ Ու դարձյալ իմպրովիզ,ճիշտ մեզ պես,առանց նախնական պայմանավորվածության,պարզապես տրվելով կրքին…
Մինչ շնորհակալություն հայտնելը հիշի՛ր…
 
Հիշիր քաղաքի աշնանային փողոցները,կիսադատարկ երեկոները,կիսադեղնած տերևները,որոնք ոտքներիս գքվելով ուղեկցում էին մեզ։ Հիշիր ճառագայթաձև պողոտաները,որոնցով ժամերով վեր ու վար էինք անում ու անտեսում ժամանակը։ Հիշիր բեմերն ու ետնաբեմերը,հուզմունքներն ու հուզառատ պոռթքումները,հիշիր ամեն մի կում երջանկությունը,ամեն մի արցունքի կաթիլն ու գրկախառնությունը։
 
Հիշիր ճերմակ ձմեռները մեր,ցրտաշունչ կանգառներն ու սպասումները,երթուղային տաքսիները,իրար հետ կես կանգառ երթևեկելը,անքուն գիշերները, սցենարային աշխատանքները,բանակցությունները,մրցանակաբշխությունները,եթերային պատմությունները, օթում կախված լռությունը,հայացքները,որոնք ավելի խոսուն էին քան նախադասությունները:Հիշիր ֆենոմենալ գուշաությունները,անծանոթների ենթադրությունները,երգերն ու անհամար էջերը,որոնք պատմում ու երգում էին մեր պատմությունը…որ մեկն ասեմ։ Քաղաքի ամեն մի անկյունը քեզ հետ էր կապված։ Ու հետաքրքիր է,ինչպես էիր դու պատկերացնում ապագան,օրինակ տարիներ անց։ Այս աշխարհը այնքան փոքր է,չէ որ մենք մի օր կհանդիպեինք,ու ի՞նչ կլիներ այդ ժամանակ։
 
Կժպտաինք արդյոք իրար,թե ինքներս մեր քայլերից ամաչելով գլուխներս կախ, լուռ կանցնեինք։Մի թե մենք կարող ենք շարքային անծանոթներ դառնալ:Կսկսեր արդյոք արագ բաբախել սիրտը մեր,ի դեպ մեր սիրտը եզակիի է,այն երբեք առանձին չի եղել։
 
Ինչ կարթնանար մեր հոգում,երբ տեսնեինք իրար ուրիշ մարդկանց ուղեկցությամբ, երեխաների ներկայությամբ… Երբևէ մտածել ես այդ ուղությամբ,թե կանացի կամակորությունը մթագնել էր այս վերնագիրը։ Ի՞նչ կլիներ մեր հետ,երբ նույն բնագավառում հաջողության հասնելով ճակատագիրը մեզ դեմ հանդիման բերեր,ճիշտ այնպես,ինչպես տարիներ առաջ համալսարանի աստիճանների վրա։
 
Բայց ի տարբերություն անցյալի,այս անգամ դժավար թե մեզանից որևէ մեկը համարձակվեր խոսել։ Ինչ պետք է ասեինք իրան,ասեմ ավելին ի՞նչ պատասխան պիտի տայինք իրար։ Օ՜ սա քո որդի՞ն է…թե,-ինչ նման է դուստրդ քեզ… Կարծում ես մենք կիջնենք այդ մակարդակին։ Երկուսիս լավ ճանաչելով վսահաբար ասում եմ,որ ո՛չ։ Իսկ ինչ է լինելու հիմա,ունենք արդյոք պատասխաններ...Ես մշտապես ունեցել եմ պատասխաններ,բայց հիմա միայն հարցեր են գլխումս։
 
Իսկ մի թե չես հիշի մեր այն խենթ պատմությունները,որ մեր որդին քեզ նման պիտի լիներ,իսկ դուստրը ինձ։ Իսկ հիմա…Մի թե այդքան ակնթարթային էին բառերը… Մի թե այդքան անիրական էին զրույցները մեր… Զրույցները որոնք ժամերով գլորվում էին մի բաժակ թեյի շուրջ,ռադիոկայանի պատուհանից այն կողմ,գոլորշիացնելով ապակիները…Իսկ գոլորշիապատ մակերևույթի վրա մատով պատկերում էինք մեր սիրո տնակը,ու ծառը,որն երբեք չպետք է տերևաթափ ունենար…Ինչու աշուն բերեցիր հոգուս,մի թե չէիր կարող շարունակել գարնանային պայծառ ու կենարար արևը… Ինչո՞ւ պայթեցրեցիր լռությունը,ինչո՞ւ ամպերը մոխրագույնով ներկեցիր։ Ինչու ջինջ երկինքը մուգ գույներով պատեցիր,իսկ արևը խավարի մեջ։
 
Իսկ վերջում հեգնաբար ավելացրիր,որ ես այն անձն եմ,ով արդեն երեք տարի է ապրում է առանց,քեզ,իսկ այդ երեքից երկու տարին,ոչ մի բառ չի փոխանակել հետդ։ Ասածիդ մեջ ճշմարտություն կա,բայց գիտես արդյոք թե ինչեր են կատարվել ու կատարվում,այստեղ, օվկիանոսից այս կողմ, այս անիծյալ երկրում,որտեղ որպես հեգնանք իրականանում են երազանքները։Ինձ մեղադրրում ես,որ լռում էի…
 
Մի թե լռությունը երջանկության նշան է…Ես լռում էի,իսկ դու,իսկ դո՞ւ…Ինչ էիր դու անում իմ լռության ժամանակ…Ժամանակը կանգ է առել,գլուխս պտտվում է,լեզուս չորացել է, իսկ հայերենի հսկայական բառապաշարը,որն յուրաքանչյուր պահ օգնության էր հասնում սպառվել է…Չկան բառեր,չկա հնչյուն,ավելին մեղեդի էլ չկա,ամեն բան լուռ է…
 
Ճիշտ այն լռության պես,որը պայթեցրիր քո ներկայությամբ։ Սենյակի ամեն մի առարկան սավառնում է օդում,երեկվա գինու բաժակները դեռ իրենց պատերին պահում են հյուրերի շրթունքները,լապտերը դողում է,իսկ դրսի քամին ճոճում է կիսաբաց պատուհանի վարագույրը…Իսկ ես կործանված թմրամոլի հոգեվիճակով ընկած եմ բազմոցի հսկայական բարձերի արանքում…
 
Հայացքս կենտրոնացած է առաստաղին,իսկ գլխումս դեռ քո բառերն են… Ուզում եմ,ոչ,պահանջում եմ,ոչ հրամայում եմ՝. – Ետ վերադարձու աշխարհս կորզած,ետ վերադարձու խլած երջանկությունս ու ժպիտը կյանքի։ Ժամերը գլորվում են,իսկ դիրքս մնում է անփոփոխ,չեմ նկատում զանգերը,առհամարում հաղորդագրությունները … Անտեսում եմ ժամանակը։
 
Ժամեր անց…
 
Իսկ դու գիտես,որ ես ամեն բան կթողնեմ հանուն քեզ:Գիտես արդյոք,որ դեռ այն նույն խենթն եմ…Որ տարիները թեպետ շատ բան են սովորեցրել,սակայն կյանքի գլխավոր դասը սերտել էի վաղուց,այն է, եթե գտել ես սիրուդ,չթողնես,որ այն հեռանա։ Գիտես արդյոք,որ վաղը կարող եմ կողքիդ լինել…Ու դարձյալ դու… Նույն քո հանգիստ ձայնով ետ ես պահում խենթ քայլերից։Ասելով,որ համբերությունը կյանք է… Ախ,հնարավոր է արդյոք հաշվել,թե քանի-քանի անգամ ես ինձ ետ պահել խենթ քայլերից,որոնք կարող էին ճակատագրական դառնալ։ Ու ինչպես չխոստովանեմ,որ ճակատագրական ես։
 
Ռաֆայել Մնացականյանի անձնական օրագրից ©
 
24:04 04,հունվար,2017
 
ԱՄՆ.Հոլլիվուդ Սանտա Մոնիկա
 
 
Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ»Թվային տոտալ վերահսկողություն քաղաքացիների նկատմամբ. իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգըԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը Ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիՇիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի է«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՔաղաքական «բեզպրեդելը» վաղուց հատել է գծված ու չգծված բոլոր սահմանները. Տիգրան Աբրահամյան Նայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՆույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) ՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին