Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Եթե լարված իրավիճակը շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել. Լիլիթ Մկրտչյանը՝ 2016թ-ին Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադայի մասին

«Չնայած Բաքուն խոստանում է, որ կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Տեսակետը Հայաստանի շախմատի կանանց հավաքականի երկրորդ համար Լիլիթ Մկրտչյանինն է: Լուրեր.com-ի հետ զրույցում շախմատիստուհին խոսեց ինչպես Բաքվում կայանալիք մրցաշարերի, կանանց աշխարհի անհատական առաջնության և մի շարք այլ հարցերի մասին:

- Լիլիթ, կանանց աշխարհի անհատական առաջնությունը հետաձգվել մինչև հաջորդ տարի: Մինչ այդ, որքանո՞վ էիք պատրաստված մրցաշարին:

- Ճիշտն ասած՝ վերջերս իրար հետևից մասնակցեցի 5 մրցաշարի: Կարելի է ասել, որ այդ մրցաշարերի միջոցով էի նախապատրաստվում առաջնությանը: Պարզ էր, որ մրցաշարը հետաձգվելու է, քանի որ հստակ տեղեկատվություն չկար: Սակայն, հարց էր, թե որքան ժամանակով էր հետաձգվելու: ՖԻԴԵ-ն մրցաշարից մեկ ամիս առաջ խաղերի անցկացման մասին զգուշացնում է, որ 64 մասնակիցները կարողանան նախապատրաստվել: Առաջնությանը նախապատրաստվում ենք, երբ հստակ տեղեկատվություն է լինում: Անկեղծ ասած՝ սրտիս խորքում ուրախ եմ, որ հետաձգվեց, որովհետև շատ մեծ հոգնածություն եմ զգում: Հեշտ չէր այդ հինգ լարված մրցումներին իրար հետևից խաղալը, չնայած տրամադրված էի մրցաշարին մասնակցելուն: Բայց ուրախ եմ, որ հետաձգվեց' կկարողանամ հանգստանալ և ավելի լավ պատրաստվել:

- Այսինքն՝ մրցաշարի հետաձգվելը Ձեր մարզավիճակի վրա իր դրական ազդեցությունը կունենա՞:

- Կոնկրետ ինձ համար՝ այո: Սակայն, ընդհանուր առմամբ, իհարկե, երևույթն ինքնին վատ է, քանի որ շատերն իրենց մրցումային գրաֆիկն այնպես էին կազմել, որ հոկտեմբերին ուրիշ մրցաշարեր չլինեն: Այժմ առաջնությունը հետաձգվել է մի քանի ամսով, բայց դեռ հստակ չէ՝ որտեղ և երբ է լինելու: Այդ անորոշությունը լավ չէ: Իմ պարագայում շատ չեմ դժգոհում:

- Ինչպե՞ս եք գնահատում Ձեր և Էլինա Դանիելյանի հնարավորություններն աշխարհի խաղերին:

- Աշխարհի առաջնությունը նոկաուտ համակարգով է լինելու, և այդ համակարգով մրցաշարերում բախտի գործոնը շատ մեծ է: Հաջողության դեպքում՝ յուրաքանչյուրն էլ կարող է շատ լավ արդյունքի հասնել: Եթե լավ մարզավիճակում լինես և հաջողությունը քո կողմից լինի՝ շատ մասնակիցներ կարող են բարձր արդյունքներ ցույց տալ:

- Լիլիթ, Բաքուն լինելու է 2015թ-ի շախմատի աշխարհի գավաթի և 2016թ-ի համաշխարհային օլիմպիադայի կազմակերպիչ քաղաքը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հարցին:

-Չնայած Բաքուն խոստանում է' կապահովի շախմատիստների անվտանգությունը, բայց կարծում եմ' ամեն դեպքում Բաքու մեկնելը չի ստացվի: Կոնկրետ կարող եմ օլիմպիադայից խոսել՝ որպես հավաքականի անդամ: Իրավիճակը լարված է, և չեմ կարծում, որ կկարողանանք մասնակցել: Իհարկե, շատ ափսոս, քանի որ համաշխարհային օլիմպիադան տոն է շախմատիստների համար և, փաստորեն, կանանց թիմը և հատկապես տղամարդկանց թիմը, որն օլիմպիական եռակի չեմպիոն է, չի կարող մասնացել, ինչը ցավալի է:

- Ինքներդ կո՞ղմ եք Բաքու չմեկնելուն:

- Բարդ հարց է: Օլիմպիադային, բնականաբար, ցանկանում եմ մասնակցել, սակայն երկու երկրի միջև լարված իրավիճակ է, և եթե այդպես շարունակվի՝ չեմ ցանկանա մեկնել: Օլիմպիադան 11 տուր է: Շատ լարված և երկար մրցաշար է: Ինձ թվում է' չի ստացվի այդ ամբողջ ժամանակահատվածը լինել Բաքվում:

- Ըստ լրատվամիջոցների' ՖԻԴԵ-ի նախագահը ժամանելու է Հայաստան և շախմատի ֆեդերացիայի նախագահի' Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը քննարկվող թեմաներց մեկը Հայաստանի մասնակցությունն է լինելու Բաքվում կայանալիք մրցաշարերին: Ի՞նչ եք կարծում, ինչպիսի որոշման կգան կողմերը: Այնուամենայնիվ, կհրաժարվե՞նք մասնակցությունից:

- Կարծում եմ' այո: Նախագահին դժվար կլինի այդ հարցին դրական պատասխանել: Հայաստանում այս տարի եղավ Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, և ոչ մի ադրբեջանցի չմասնակցեց: Մյուս տարի աշխարհի թիմային առաջնությունն է լինելու մեզ մոտ: Տեսնենք՝ ադրբեջանցիներն արդյոք կգան Հայաստան: Իրենք էլ չեն գալիս, և մենք էլ չենք գնում: Տեսնենք՝ ինչ կորոշի մեր նախագահը:

- Մինչ աշխարհի առաջնությունը, այլ մրցաշարերի մասնակցելո՞ւ եք:

- Այո: Երկու ամիս կհանգստանամ և կպարապեմ: Երկու ամսից հրավեր ունեմ Լեհաստանից: Վրոսլավում կմասնակցեմ շրջանային մրցաշարի և այս տարի կսահմանափակեմ: Վրոսլավի մրցաշարից անմիջապես հետո տեղի է ունենալու Եվրոպայի տղամարդկանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունը, որին նույնպես կմասնակցեմ: Հետո ամուսնուս հետ կնշեմ Սուրբ ծնունդը Գերմանիայում և կվերադառնանք Հայաստան: Ցանկանում ենք ամանորն այստեղ անցկացնել:

- Իսկ այս օրերին, Լիլիթ, որտե՞ղ էիք գտնվում:

- Լիլիթը մի քանի օր է, ինչ վերադարձել է: «Գերմանիայում էի' ամուսնուս մոտ: Միառժամանակ հետո կրկին կգնամ: Անընդհատ մեկնում եմ Գերմանիա և կրկին վերադառնում: Այնտեղ չեմ ապրում' կացության իրավունք չունեմ, պետք է լեզվի քննություն հանձնեմ և դիմեմ դրա համար: Սակայն, մրցումներս այնքան շատ են, որ չի ստացվում դրանով զբաղվել: Դեռ չեմ կարողանում այնտեղ շատ մնալ:

- Արդյոք հայրենիքը լքելու մտադրություն ունե՞ք:

- Լքելու մտադրություն չունեմ: Ամուսինս Հայաստանը շատ է հավանում և ինքն էլ է շատ դրական տարմադրված, որ մենք և´ այստեղ, և´ այնտեղ լինենք: Որոշել ենք, որ տարվա կեսն այստեղ կլինենք, մյուս կեսն' այնտեղ: Մնացած ժամանակահատվածն էլ կլինենք մրցումների: Հիմա արդեն միասին ենք մեկնում մրցումների:

- Ձեր ամուսինը ազգությամբ հայ չէ՞:

-Ոչ, գերմանացի է իր և բիզնեսն ունի Գերմանիայում:

Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան Գործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով