Նյուշան Աֆրիկայում նշանվել է. նրա ընտրյալը նախկինում ամուսնացած է եղել
LifestyleԵրգչուհի Նյուշան Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ցույց է տվել բրիլիանտե մատանին և մակագրել՝ «Ես հարսնացու եմ»: Այս նորությունն իրարանցում է ստեղծել ռուսական լրատվամիջոցներում:
life-star.ru-ն գրում է, որ լրագրողներին հաջողվել է պարզել, որ նրա փեսացուն՝ Իգորը, նախկինում խաղացել է КВН-ում՝ «Четыре татарина» թիմում: Այժմ նա Ուսանողական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախագահի գլխավոր խորհրդականն է:
Իգորն արդեն ամուսնացած է եղել, երկու երեխա ունի:
Այժմ զույգը վայելում է հանգիստը Աֆրիկայում, որտեղ էլ սիրելին առաջարկություն է արել երգչուհուն:
