Ջենիֆեր Լոպեսը ծաղրի առարկա է դարձել
LifestyleՍեքս-սիմվոլ Ջենիֆեր Լոպեսը դարձել է ծաղրի առարկա՝ իրենից 17 տարով փոքր սիրեկան ունենալու պատճառով: Երգչուհու ընկերը 30-ամյա երաժիշտ Դրեյքն է, որը մինչ այդ սիրային կապի մեջ էր Ռիաննայի հետ:
Ջենիֆեր Լոպեսի և Դրեյքի հարաբերություններն առաջին հայացքից հիանալի են՝ դատելով ինչպես զույգի, այնպես էլ պապարացիների լուսանկարներից , որոնք պարբերաբար հայտնվում են սոցցանցում: Չնայած, որ Ջենիֆերն ու Դրեյքը գրեթե միշտ գրկախառնված են կամ ուրախ տրամադրություն ունեն, ոչ բոլորն են հավատում նրանց միջև անկեղծությանը:
Սոցցանցում նրանց համատեղ լուսանկարների տակ ավելի ու ավելի հաճախ են հայտնվում Լոպեսի տարիքն ու պահվածքը ծաղրող մեկնաբանություններ՝ տարբեր լեզուներով:
«Պառավ», «Սարսափելի է», «Ինքնասիրահարված», «Դու չափազանց մեծ ես Դրեյքի համար», «Այդ ի՞նչ ես հագել, չէ՞ որ դու 47 տարեկան ես» և նմանատիպ այլ մակագրությունները, սակայն, չեն ազդում Լոպեսի տրամադրության վրա: Նա նման գրառումներից հետո էլ շարունակում է բաց լուսանկարներ տեղադրել սոցցանցում և ցանկանում է բոլորին ապացուցել, որ տարիքն իր համար ոչինչ է: