Ինչպես է Գոհար Ավետիսյանի ընտրյալը ամուսնության առաջարկ արել դիմահարդարին
LifestyleՌուսաստանում ամենապահանջված դիմահարդարներից Գոհար Ավետիսյանն իր ընտրյալի՝ Վահիկ Մարտիրոսյանի հետ ամուսնացավ 2016-ին։ Զույգը շքեղ հարսանիք կազմակերպեց Հայաստանում՝ դառնալով նոյեմբերի թիվ 1 քննարկման թեման։ Իսկ ինչպես է Վահիկը ամուսնության առաջարկ արել 23-ամյա դիմահարդարին։ Այս մասին նա որոշել է պատմել Instagram-ում՝ հրապարակելով հատված օդանավակայնում կազմակերպված անակնկալից։
«Վաղուց էի ցանկանում գրել 01.09.16-ի մասին։ Հենց այդ օրն եմ ես Գոհարին առաջարկություն արել։ Առավոտը սկսվեց հանգիստ, ես չէի լարվում։ Նախորդ օրը Գոհարին ասել էի, որ չեմ կարողանա գալ օդանավակայան՝ հրաժեշտ տալու։ Իհարկե, նա ոչինչ չկասկածեց։ Ես կարծում էի, որ դժվար ոչինչ չկա, բայց ամբողջ «մղձավանջը» սկսվեց օդանավակայանի ճանապարհին։ Սիրտս լույս արագությամբ էր բաբախում։ Իսկ երբ ինձ զանգեցին եւ հայտնեցին, որ Գոհարն արդեն մոտենում է, ձեռքերս սկսեցին դողալ։
Հեռվում տեսնելով Գոհարին՝ ես հանգստացա եւ իմ որոշման մեջ վստահ մոտեցա ու ամուսնության առաջարկ արեցի նրան։ Իհարկե, նա շոկի մեջ էր եւ արտասվում էր։
Գոհարն ասաց «այո». որքա՜ն մեծ նշանակություն ունի «այո»-ն այդ պահին։
3.5 տարի առաջ, երբ մենք ծանոթացանք, ես վստահ էր՝ նա իմն է լինելու, մենք երջանիկ ենք լիենլու, ես նրան երջանիկ եմ դարձնելու։ Ուզում եմ ամբողջ աշխարհին ասել, որ ՄԵՆՔ ԵՐՋԱՆԻԿ ենք։ Եթե ինչ-որ մեկին սիրում եք եւ վստահ եք, որ հենց նա է ձեր ճակատագիրը, մի լռեք, բղավեք եւ ապացուցեք...»,- ռոմանտիկ գրառումը եզրափակել է Վահիկը։