Բորուսիան հայտնել է Օբամեյանգի հրաժարագինը
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն նշել է, որ ակումբը պատրաստ է քննարկել թիմի հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի տրանսֆերի հնարավոր վաճառքը:
«Հնարավոր չէ երաշխավորել, որ խաղացողը թիմում կմնա ամբողջ իր կյանքում:
Իհարկե, մենք չենք ցանկանում վաճառել Օբամեյանգին, բայց եթե 80 միլիոն եվրո առաջարկեն՝ մենք կքննարկենք դա», - Վատցկեի խոսքն է փոխանցել «Kicker»-ը: