«2015թ. միանում ենք Եվրասիական ճգնաժամային միությանը»
ԲլոգՌուսաստանի ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում: Ռուբլու փոխարժեքը Հայաստանում արդեն հասել է 10 դրամի' վերջին երեք տարվա միջին փոխարժեքից արժեզրկվելով 20 տոկոսով: 2015թ. կանխատեսումներով ռուբլու փոխարժեքը կնվազի ևս 7-8 տոկոսով: Նավթի գների օրնօրի անկումը, արևմտյան պատժամիջոցները 2015թ. հանգեցնելու են ՌԴ տնտեսության անկման 1-2 տոկոսով:
Այս ամենը լուրջ ազդեցություն է ունենալու Հայաստանի բնակչության և տնտեսության վրա: Վերջին 3 տարիներին Ռուսաստանից տրանսֆերտների ծավալը կազմում է տարեկան մոտ 1,5 մլրդ դոլար: Միայն նշված խնդիրները հանգեցնելու են տրասնֆերտների կրճատման մոտ 0,5 մլրդ դոլարով, որը մեր տնտեսության համար զգալի գումար է: Այն առաջացնելու է նոր խնդիրներ մեր տնտեսության համար' առաջին հերթին հանգեցնելով աղքատության աճի և քաղաքացիների եկամուտների և սպառման զգալի կրճատման»:
Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը