Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվում են 20 մլն դոլար արժողությամբ իրենց առանձնատունը
LifestyleՔիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը տեղափոխվում են 20 մլն դոլար արժողությամբ իրենց առանձնատունը։ Փարիզում հայուհու կողոպուտից եւ Ուեսթի նյարդային նոպայից հետո զույգն ապրում է Քիմի մոր՝ Քրիս Ջեների տանը։

Ամուսինները Hidden Hills–ում սեփական տուն ունեն, որը 9 մլն դոլարով գնել էին 2013–ին, բայց այնտեղ ընթացող աշխատանքները հիմա տան արժեքը բարձրացրել են մինչեւ 20 մլն դոլար։

Պապարացիները «բռնացրել» են հերթական բեռնատարը, որը Քրիսի տնից իրերը բերել էր Քանյեի եւ Քիմի առանձնատուն։

Դա էլ մամուլին ստիպել էր եզրակացնել, որ Քիմն ու նրա 39-ամյա ամուսինը վերջապես տեղափոխվում են իրենց տուն։

Առանձնատանը կա 8 ննջարան եւ 10 լոգասենյակ։