Ռազմիկ Ամյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը եւ ուրիշներ՝ Վաչե Թովմասյանի դստեր ծննդյան երեկույթին
LifestyleՀունվարի 25-ը տոնական եւ անմոռանալի էր հայտնի շոումեն, դերասան Վաչե Թովմասյանի համար։ Երգիծաբանը հենց այդ օրը վայելեց հայրիկ դառնալու բերկրանքը՝ NEWS.am STYLE-ին պատմելով, որ իրարամերժ զգացողություններ ունի՝ եւ շփոթված է, եւ շատ ուրախ:

Վաչեն հայտնել էր, որ կինը՝ Գայանե Մանուկյանը, եւ փոքրիկ Միան իրենց լավ են զգում։ Հետեւաբար, դերասանը որոշել է ընկերների հետ նշել դստեր ծննդյան նշանակալի իրադարձությունը։
Վաչեի հետ օրը տոն են դարձրել նրա մտերիմ ընկերները Vitamin ակումբից, Գրիգոր Դանիելյանը, սիրված երգիչներ Ռազմիկ Ամյանը, Արամեն, Մարտին Մկրտչյանը, ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը եւ ուրիշներ։
«Մեր Վաչեի առաջնեկի ծնունդը շնորհավոր։ Աստված պահապան»,- գրել է Մարտին Մկրտչյանը։

Երեկոյի ընթացքում հյուրերին իր երաժշտությամբ ուրախացրել է DJ Smoke-ը։