Քայլի Ջենները 800 դոլար արժողությամբ սպորտային բաճկոնով լուսանկար է հրապարակել
LifestyleՀիշեք մեր խոսքը. շատ շուտով Քայլի Ջեններն իր հռչակով առաջ կանցնի Քիմ Քարդաշյանից։ Աղջիկն առանց դրա էլ Instagram–ում 84 մլն բաժանորդ ունի եւ դեռահասների համար ոճի կուռք է։
Եվ հենց Instagram–ում 19-ամյա Քայլի Ջենները հրապարակել է Vetements–ի նորաձեւ սպորտային բաճկոնով լուսանկարը։

«Նոր օր»,– լուսանկարը մակագրել է Քայլին։
Հիշեցնենք, որ երեկ Քայլի Ջենները կտրուկ փոխել էր իմիջը։

Ռեալիթի շոուի աստղը կտրել էր մազերը եւ հիմա բոբ սանրվածք ունի։ Թեպետ աղջկա միկրոբլոգը լի է երկար մազերով կրքոտ լուսանկարներով։
