Համացանցում Մելաձեի դստեր եւ Al Jazeera–ի լրագրողի հարսանիքից մանրամասներ են հայտնվել
LifestyleՄի քանի օր առաջ Վալերի Մելաձեի դուստր Ինգան ապշեցրեց համեստ հարսանեկան լուսանկարով։ Instagram–ում աղջիկը հրապարակել էր ամուսնու՝ Al Jazeera –ի լրագրող Նորի Վերգեզեի հետ հարսանիքից լուսանկար։
Ինգան խոստացել է եւս մեկ անգամ հարսանիք կազմակերպել, այս անգամ՝ ավելի շատ հյուրերով։ Դատելով լուսանկարի մակագրությունից՝ հարսանիքը կայացել է հունվարի 14–ին։

Հիմա հայտնի են դարձել անսպասելի մանրամասներ այս հարսանիքից։ Պարզվում է, աղջիկը հրաժարվել է հարսանյաց զգեստից՝ նախընտրելով տաբատ հագնել։
Ինգան Instagram–ում թարմ լուսանկար է հրապարակել, որտեղ նա տաբատով է։

Ավելի վաղ Ինգան լրագրողներին պատմել էր հարսանիքի մասին։
«Առաջարկությունը ես ստացել էի 2015-ին։ Բայց ամուսնանալ մենք որոշել ենք միայն հիմա։ Արարողությունը Քեմբրիջում էր, եւ վայրի ընտրությունը պատահական չէ։ Մենք Նորիի հետ այստեղ ենք սովորել, 10 տարի առաջ հենց այստեղ էին մեր առաջին ժամադրություններն լինում։ Բայց դպրոցն ավարտելուց հետո մենք հազվադեպ էինք այստեղ վերադառնում»,– ասել է Ինգան HELLO! ամսագրին։
Նշենք, որ արարողությանը ներկա չի եղել ո՛չ Վալերի Մելաձեն, ո՛չ կրստեր դուստր Սոֆյան։ Ինգան պլանավորում է հոկտեմբերին շքեղ տոն կազմակերպել Մարաքեշում։