«Բանանցի» առաջին հավաքին կմեկնեն 24 ֆուտբոլիստներ
ՍպորտՀունվարի 27-ից փետրվարի 5-ը տեղի կունենա «Բանանցի» առաջին արտասահմանյան ուսումնամարզական հավաքը:
Հավաքն անցկացվելու է Նովոռոսիյսկ քաղաքին մոտ գտնվող Աբրաու լճի ափին տեղակայված «Футбольный мир» մարզաբազայում:
«Բանանցի» առաջին հավաքին կմասնակցեն հետևյալ 24 ֆուտբոլիստները. Ստեփան Ղազարյան, Գրիգոր Մակարյան, Հենրի Ավագյան, Գագիկ Մաղաքյան, Նարեկ Պետրոսյան, Գևորգ Խուլոյան, Աղավարդ Պետրոսյան, Վլատկո Դրոբարով, Լայոնել Ադամս, Ժիրայր Մարգարյան, Հակոբ Համբարձումյան, Կարեն Մելքոնյան, Արթուր Ավագյան, Հակոբ Հակոբյան, Կարեն Հարությունյան, Հովհաննես Իլանգյոզյան, Էմիլ Եղիազարյան, Վահագն Այվազյան, Վալտեր Պողոսյան, Արամ Լոռեցյան, Արամ Բարեղամյան, Նորայր Գյոզալյան, Գրիգոր Աղեկյան, Օրբելի Համբարձումյան:
Հիշեցնենք, որ հավաքի ընթացքում նախատեսված է երկու ստուգողական հանդիպում: Հունվարի 28-ին «Բանանցը» կխաղա Նովոռոսիյսկի «Չերնոմորեցի» հետ, իսկ փետրվարի 4-ին՝ Տամբովի համանուն թիմի հետ: