Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Գերմանիային
ՍպորտԼատվիայի Ելգավա քաղաքում ավարտվեց Ֆուտզալի Եվրոպայի 2018 թ. առաջնության որակավորման փուլի C խմբի առաջին տուրի հանդիպումը Հայաստանի և Գերմանիայի հավաքականների միջև, որ Հայաստանի ընտրանին հաղթեց 5:3 հաշվով:
Առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Հայաստանի հավաքականի կազմում գոլերի հեղին ակներ դարձան Անդրանիկ Կարապետյանը, Սարգիս Մարգարյանը և Գարեգին Մաշումյանը: Հանդիպման երկրորդ կեսում աչքի ընկան Սարո Գալստյանը և Սարգիս Նասիբյանը:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի հունվարի 27-ին Էստոնիայի հավաքականի հետ: Հանդիպման սկիզբը ժամը 18:30-ին: Երրորդ խաղում ՀՀ ընտրանին կհանդիպի նաև Լատվիայի հավաքականին:
Մրցաշարի հաջորդ փուլի ուղեգիրը կնվաճի միայն խմբի հաղթողը: