Երկու նիգերիացի ֆուտբոլիստներ փորձաշրջան կանցնեն «Շիրակ»-ում
ՍպորտԳյումրու ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» շարունակում է նախապատրաստվել 2016/17թթ. գարնանային հատվածին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` թիմին միացել են երկու նիգերիացի ֆուտբոլիստներ՝ հարձակողական ոճի կիսապաշտպաններ 21-ամյա Բիլի Աուտա Մայքլը և 22-ամյա Ադեվալե Օլուվաֆեմի Սապարան։
Հունվարի 28-ին ժամը 12:00-ին, Ավանի ֆուտբոլի ակադեմիայում «Շիրակը» կանցկացնի այս տարվա երկրորդ ընկերական հանդիպումը՝ մրցելով «Գանձասար-Կապանի» հետ։