ԱՊՀ երկրները սահմանների իրավիճակի մասին տեղեկություն կստանան էլեկտրոնային համակարգի միջոցով
ԱՊՀ երկրների սահմանապահները սահմանների իրավիճակի մասին տեղեկությունների մասին փոխանակման էլեկտրոնային համակարգ են գործարկել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍԸ՝ վկայակոչելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության ղեկավարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովին:
Նա նշել է, որ արտաքին սահմանների իրավիճակի մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման մասին որոշումն ըդնունվել է ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի կողմից:
«Այսօր, այս համակարգը արդեն գործում է, այն գործարկվել է Համագործակցության յոթ պետությունների սահմանապահ գերատեսչությունների կողմից», - հայտարարել է Մանիլովը:
Նրա խոսքերով՝ համակարգն արդեն ակտիվորեն աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազասխատանում, Ղրղզստանում, Հայաստանում, Տաջիկստանում և արդեն դիտարկվում է Ուզբեկստանում ներդրման հնարավորությունը: