Զաքյան փողոցում վեճի ժամանակ 29-ամյա Հրանտին դանակահարել է հորեղբոր որդին
Հիվանդանոցից հոկտեմբերի 14-ին, ժամը 20.10-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել մի տղամարդ, որը վնասվածքի ստացման հանգամանքները չի հայտնել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ տղամարդը 29-ամյա Հրանտ Պ.-ն է: Ըստ բժշկի տրված տեղեկանքի՝ Հրանտ Պ.-ն ի վիճակի չէ հաղորդում տալու:
Հոկտեմբերի 15-ին, ժամը 02.00-ին, 58-ամյա Վարազդատ Պ.-ն հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 14-ին, ժամը 20.00-ին, Զաքյան փողոցի թիվ 8 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, որդուն` Հրանտ Պ.-ին, դանակով հարվածել եւ վնասվածքը պատճառել է հորեղբոր որդին` 49-ամյա Ռուբեն Պ.-ն: