Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց
ՍպորտՇախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը Տատա Սթիլ մրցաշարի 11-րդ տուրում ոչ-ոքի խաղաց:
Նիդեռլանդներում ընթացող մրցաշարում Արոնյանի հերթական մրցակիցը Ռադոսլավ Վոյտաշեկն էր: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: Պարտիայի 56-րդ քայլին կողմերը համաձայնեցին կիսել միավորը:
Հաջորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Լյուք վան Վելիկը: Տատա Սթիլ մրցաշարը բաղկացած է 13 տուրից: Այժմ Արոնյանն ունի 6,5 միավոր և կիսում է 3-5-րդ տեղերը: