Ալֆոնսո. Բետիսի և Բարսելոնայի միջև լարված հանդիպում կստացվի
ՍպորտՄադրիդի «Ռեալի», կատալոնական «Բարսելոնայի» և «Բետիսի» նախկին ֆուտբոլիստ Ալֆոնսոն խոսել է Լա լիգայի 20-րդ տուրի` «Բետիս» - «Բարսելոնա» խաղի մասին:
«Կարծում եմ, որ «Բետիսի» և «Բարսելոնայի» միջև լարված հանդիպում կստացվի:
«Բարսելոնան» պետք է հաղթի, եթե ցանկանում է շարունակել տիտղոսի համար պայքարը», - նշել է Ալֆոնսոն:
Թիմերի միջև հանդիպումը կայանալու է վաղը` հունվարի 29-ին, Երևանի ժամանակով 15:00-ին: