ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը զուգահեռ՝ կձեւավորվի Կովկասում քաղաքականությունը․ Foreign Policy
ՄիջազգայինԼեռնային Ղարաբաղի հակամարտությունից մինչեւ Ադրբեջանի ցավագին տնտեսական ճգնաժամ շատ պատճառներ կան, թե ինչու են Հարավային Կովկասի բնակիչները հույս փայփայում, որ 2017 թվականն ավելի լավը կլինի, քան նախորդ տարին։ «Foreign Policy Research Institute» ամերիկյան վերլուծական կենտրոնը վերկուծական հոդված է ներկայացրել 2017-ին Հարավային Կովկասում կատարված իրադարձությունների մասին։
Տարածաշրջանում շատ խնդիրներ կան․ էներգակիրների համաշխարհգային գների աղետալի վիճակը 2014-2015 թվականներին գնդակի պես սուրաց տարածաշրջանով՝ հարվածելով Ադրբեջանին, քանի որ վերջինս էներգակիրների խոշոր արտահանող է, ինչպես նաեւ Հայաստանին եւ Վրաստանին, որոնք բախվեցին առեւտրի ցածր մակարդակի եւ դրամական փոխանցումների կրճատման հետ։ «Միաժամանակ Կովկասում բարդ աշխարհաքաղաքական վիճակը դեռեւս պառակտված է մնում, քանի որ Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի խնդիրերը հեռու են կարգավորումից։ 2017-ին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը զուգահեռ կձեւավորվի Կովկասի տարածաշրջանում քաղաքականությունը»,- ասված է հոդվածում։