Բերդ-Ճամբարակ ճանապարհը բացվել է
ՀասարակությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ «Տավուշի ՃՇՇ» ՓԲ ընկերության աշխատակիցների կատարած լայնածավալ աշխատանքների արդյունքում հունվարի 29-ի ժամը 12:30-ի դրությամբ, բացվել է Բերդ–Ճամբարակ ճանապարհը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։