ՀՀ մի շարք միջհամայնքային ավտոճանապարհներ փակ են
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի մարզի Թալինի միջհամայնքային ճանապարհները, Արագածի տարածաշրջանի Լեռնապար, Սիփանաշեն, Ճարճակիս, Միջնատուն, Միրաք, Մելիք, Շենկանի գյուղերի, Ապարանի տարածաշրջանի Երնջատափ, Եղիպատրուշ, Վարդենիս, Չքնաղ, Շողակն, Ձորագլուխ, Շենավան գյուղերի, Կոտայքի մարզի Ջրաբեր-Ֆանտան, Տավուշի մարզի Բերդ -Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք (Գնդեվազ գյուղի տարածք), Շիրակի մարզի Ամասիա-Ծովամարգ ավտոճանապարհները, Ամասիայի և Աշոցքի բոլոր միջհամայնքային ճանապարհները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դժվարանցանելի են Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ, Տավուշի մարզի Պտղավան-Բագրատաշեն, Սյունիքի մարզի Մ-2 ավտոճանապարհի 170-250-րդ հատվածը և միջհամայնքային
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում, Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Հանրապետության ողջ տարածքում՝ ավտոճանապարհներին մերկասառույց է: