Ողբերգական դեպք Երևանում. նորաստեղծ ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին. ծնողները մեղադրում են ծննդատան բժշկին
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է.
Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն:
Այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր և պտղի հետ ամեն բան լավ է, և մինչև երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում հարազատներն ասում էին. «Ծննդաբերելուց բառացիորեն րոպեներ առաջ մեզ ասացին, որ ի հայտ են եկել խնդիրներ, սակայն Նարինեն ծննդաբերել է: Արդեն հունվարի 27-ի առավոտյան նորածնին տեղափոխել ենք Մուրացան հիվանդանոց, իսկ 2 օր անց մեզ տեղեկացնում են, որ երեխան մահացել է»:
Շարունակությունը` այստեղ: