Մանչեսթեր Յունայթեդը պատրաստ է Ռունիի տրանսֆերը վաճառել չինական ակումբին
Սպորտ«Mirror»-ի փոխանցմամբ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վաճառել ակումբի պատմության լավագույն ռմբարկու Ուեյն Ռունիի տրանսֆերը չինական ակումբներից մեկին:
Աղբյուրի փոխանցմամբ, գործարքը կարող է կայանալ հենց այս ձմռանը և թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն և ակումբի ղեկավարությունը դեմ չեն Ռունիի տեղափոխությանը:
Չինական մի շարք ակումբներ Ռունիի երկրարաժամկետ պայմանագրեր էին առաջարկում, ըստ որոնց անգլիացի ֆուտբոլիստը կարող է շաբաթական 1 միլիոն ֆունտ վաստակել:
Չինաստանում տրանսֆերային պատուհանը փակվում է փետրվարի վերջին օրերին: