Ամերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պոռնոգրաֆիա դիտելը կախում չի առաջացնում
ՀասարակությունԱմերիկացի գիտնականները հանգել են այն եզրակացության, որ պոռնոգրաֆիա դիտելը կախում չի առաջացնում, ինչպես առաջ էր համարվում, հայտնում է Oane–ն։
Մասնագետները հանգել են այն եզրակացության, որ պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը չի վնասում մարդու առողջությանը։ Նաեւ, ըստ նրանց, չարժե պառնոգրաֆիա դիտողներին թերարժեք կամ հոգեկան հիվանդ համարել։ Գիտնականները կարծում են, որ որոշ մարդիկ պոռնո դիտելու հակում ունեն։ Հետազոտության ընթացքում նրանք փորձ են իրականացրել 100 տղամարդու ու կնոջ մասնակցությամբ։
Բոլոր մասնակիցներին գիտնականները ցուցադրել են լուսանկարներ՝ այդ թվում պոռնոգրաֆիական։ Կանանց մեծ մասը խոստովանել է, որ իրենց տհաճ է դիտել այդ լուսանկարները, մինչդեռ տղամարդիկ դրական զգացմունքներ ունեին այդ պատկերները դիտելիս։ Մի քանի սեանս անցնելուց հետո գիտնականները բացահայտել են, որ մասնակիցներից ոչ մեկի մոտ պոռնոգրաֆիկ լուսանկարներ դիտելու կախում չի առաջացել։ Գիտնականները եզրակացրել են, որ պոռնոտեսանյութն ու լուսանկարները կարող են բավականություն պատճառել, բայց կախում չեն առաջացնում։