McDonald's-ում բուրգեր բանկոմատները ուտելիք են տալիս թվիթների դիմաց
ՀասարակությունԱրագ սննդի McDonald's ռեստորանում, Բոսթոնում, հայտնվել է բանկոմատ, որը այցելուներին բուրգերներ է տրամադրում թվիթների դիմաց։ McDonald's ընկերության ինժեներների կողմից մշակված սարքը միացված է համացանցին ու կարող է դառնալ մեգապոպուլյար։ Սարքի փորձարկումը ծրագրված է հունվարի 31-ին, հայտնում է Oane–ը։
Թվիթները բուրգերներով փոխարինելու նախագիծը հարմարեցված է դասական բիգմակի 50-ամյա հոբելյանին։ Ավտոմատը սարքավորված է լինելու այն օգտագործելու ինստրուկցիայով։ Ուշագրավ է, որ սարքը ուտելիքի համար գումար չի վերցնում։ Բուրգեր ստանալու համար ցանկացողը պետք է էկրանին ընտրի ցանկալի բուրգերի չափը։ Հետո իր Twitter պրոֆիլում գրի արձագանք ռեստորանի, ակցիային մասնակցելու կամ էլ հենց սննդի մասին։ Համակարգն այնպես է հաշվարկված, որ նոր թվիթի մասին տեղեկությունը միանգամից մտնում է սարք, որը տրամադրում է բուրգերը։
Նման սարքի գործարկումը ընկերության յուրահատուկ մարկետինգային քայլերից է։ Քաղաքի բնակիչները կկարողանան անվճար բուրգեր ստանալ սոցցանցում փոքր հաղորդագրության դիմաց, ինչը կգրավի բազմաթիվ հաճախորդների։ Մյուս կողմից էլ նման զանգվածային հաղորդագրությունները կուժեղացնեն սոցցանցի օգտատերերի հետաքրքրությունը ակցիայի ու ընդհանուր ընկերության հանդեպ։