Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը Ունիվերսիադայում 4-րդն է
ՍպորտՀայաստանի դահուկասահքի հավաքականի անդամ Սերգեյ Միքայելյանը Համաշխարհային ունիվերսիադայի դասական ոճում 4-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միքայելյանն իր առաջին մեկնարկում դասական ոճ, 10 կմ, տարածությունը հաղթահարեց 25 րոպե 49.4 վայրկյան արդյունքով և գրավեց 4-րդ տեղը: Առաջին հորիզոնականը զբաղեցրեց ռուս Վալերի Գոնտարը:
Ձմեռային ՈՒնիվերսիադայում Հայաստանը ներկայացնում է միայն Սերգեյ Միքայելյանը: Նա կունենա ևս 3 մեկնարկ: