Անջելինա Ջոլիին երեխաների հետ տեսել են Մալիբուում
LifestyleՕրերս Անջելինա Ջոլին ֆրանսիական Guerlain օծանելիքի տան նոր բույրի դեմքն էր դարձել։ 41-ամյա դերասանուհին կներկայացնի ապրանքանիշի նոր օծանելիքը, որը, ըստ մասնագետների, եկող տարվա սենսացիան է դառնալու։
Իսկ մինչ Բրեդ Փիթի հետ նրա ամուսնալուծության գործընթացը դանդաղ առաջ է շարժվում, Անջելինային երեխաների հետ տեսել են Մալիբուում։

Դերասանուհուն 8-ամյա Նոքսի Վիվյենի հետ տեսել են Country Mart առեւտրի կենտրոնում, որտեղ նրան բռնացրել են պապարացիները։




Հիշեցնենք, որ ապագայում նախկին ամուսիններ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին պայմանավորվել են ապահարզանի հարցի շուրջ։ Կողմերի փաստաբանները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասվում է, որ դերասանները մտադիր են երեխաներին հեռու պահել ավելորդ սթրեսից։
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ X17Online, AKM-GSI