Իվանովիչը 24 ժամվա ընթացքում պայմանագիր կկնքի Զենիթի հետ
ՍպորտԼոնդոնի «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչն այսօր ուշ երեկոյան պատրաստ է ուղևորվել Ռուսաստան,- տեղեկացնում է Daily Mail-ի լրագրող Սայմոն Ջոնսը:
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը բանակցություններ կվարի Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ: Պաշտպանը 2,5 տարվա պայմանագիր կկնքի ռուսական ակումբի հետ՝ հետագայում այն ևս մեկ տարով երկարաձգելու պայմանով:
«Չելսին» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին անվճար: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իվանովիչը «Զենիթում» կստանա տարեկան 5 մլն եվրո: