Ֆիլիպե Կոուտինյո. Սա շատ վատ շաբաթ էր Լիվերպուլի համար
ՍպորտԱնգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն աջակցական խոսքեր է հղել թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հասցեին, ում գլխավորությամբ «մերսիսայդցիները» Անգլիայի լիգայի Գավաթի և Անգլիայի Գավաթի խաղարկություններում ավարտեցին իրենց մրցելույթները:
««Լիվերպուլի» համար սա շատ վատ շաբաթ էր: Ամեն դեպքում, մենք լավատեսորեն ենք տրամադրված: Վստահ ենք, որ «Լիվերպուլը» կկարողանա տիտղոսներ նվաճել Յուրգեն Կլոպի գլխավորությամբ:
Երկարաձգել եմ պայմանագրիս ժամկետը թիմի հետ, որովհետև գիտեմ, որ մեր գլխավոր մարզիչը հաղթողի բնավորություն ունի»,- բրազիլացու խոսքն է մեջբերում Sky Sports-ը: