Հայտնի է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մրցակիցը գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում
ՍպորտԱվարտվել է Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կմրցի «Բլեքբեռն»-ի հետ: Մյուս զույգերն են. «Բերլնի»-«Լինքոլն Սիթի», «Ֆուլհեմ»-«Տոտենհեմ», «Սաթոն»-«Արսենալ», «Միդլսբրո»-«Օքսֆորդ», «Վուլվերհեմփթոն»-«Չելսի», «Հադերսֆիլդ»-«Մանչեսթեր Սիթի», ինչպես նաև «Միլուոլ» — «Դերբի Քաունթի»-«Լեսթեր Սիթի» զույգի հաղթողը:
Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպումները կկայանան փետրվարի 17-20-ը: