Փլուզում Առինջ գյուղում. պատճառը ձյունն է
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, հունվարի 30-ին, ժամը 21.29-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Պարույր Սեւակի 4-րդ փողոցի թիվ 7/1 տան տանիքը ձյան ծանրությունից ձեւափոխվել է, ինչի հետեւանքով թեքվել են նաեւ պատերը. առկա է պատերի փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան պատճառով տան տանիքն ամբողջությամբ ճկվել է (մոտ 80 քմ), ինչի հետեւանքով վնասվել են կառուցատարրերը եւ փլուզվել են հարակից պատերը՝ մասամբ (մոտ 14 քմ):
Գյուղապետարանի կողմից կկազմվի հանձնաժողով վնասի չափը ճշտելու համար: