Դոլարը ու եվրոն արժևորվել են, ֆունտը` արժեզրկվել
ՏնտեսությունՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը հունվարի 31-ին կազմել է 486,50 դրամ: Այն հունվարի 30-ի համեմատ արժևորվել է 0.27 դրամով:
Այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521,09 դրամ՝ արժևորվելով 1,02 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,62 դրամ է՝ հունվարի 30-ի համեմատ այն արժեզրկվել է 4,53 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը հունվարի 31-ին կազմել է 8.11 դրամ` հունվարի 30-ի համեմատ այն մնացել է անփոփոխ:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 267,47 դրամ, ոսկի՝ 18,656,99 դրամ, պլատին` 15,312,87 դրամ: