Մերին, Մարինկան, Աբելը, Լևսը և այլ հայտնի դերասաններ՝ նոր հեռուստասերիալում
LifestyleTert.am Life-ը գրում է.
«Գնված երջանկություն». այսպես է կոչվում «Արմենիա Պրեմիում» հեռուստաընկերության նոր հեռուստասերիալը, որը եթերում կլինի փետրվարի 6-ից: 20 մասանոց հեռուստանովելում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք: Tert.am Life-ը ներկա է եղել սերիալի նկարահանումներին և իր ընթերցողներին է ներկայացնում մանրամասներն ու ֆոտոշարքը:
Նախագծի գործադիր պրոդյուսեր Արա Բաղդասարյանն ասաց, որ հեռուստադիտողը սերիալից չի հոգնի, քանի որ այն երկար ու ձիգ չէ, բաղկացած է ընդամենը 20 մասից:

Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, բռնաբարվում, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը:
Շարունակությունը` այստեղ: